Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18.11.2022

Հայտատու` Շիրակի մարզի<< Բագրավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Անիպեմզայի միջն. դպրոց>>ՊՈԱԿ-ի, <<Անի Կայարանի միջն. դպրոց>>ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թվականի մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Անի կայարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են՝
ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ _-ում
(ուսումնական հաստատության անվանումը)
2022 թվականի նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 14:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 22 -ին՝ ժամը` 14:00-ին,

ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք , գյուղ Բագրավան, փողոց 6, շենք 8:
Տեղեկությունների համար զանգել՝ _077 31-53-16 հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ bagravanidproc@mail.ru :

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Բագրավան, 6-րդ փողոց,8-րդ շենք

Հեռ..` +37494158383

Էլ. փոստ`