Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի «Վանանդի միջնակարգ դպրոց» և «Տալվորիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

21.11.2022

Հայտատու` Վանանդի միջնակարգ դպրոց
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5.ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Վանանդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 23 -ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի «Վանանդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ, Պարույր Սևակ 6:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093205070 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ vanandidproc@mail.ru :
Տեղեկությունների համար զանգահարել 093-20-50-70 կամ 077-69-00-15 հեռախոսահամարներով:

Հասցե` Արմավիրի մարզ , Գյուղ Վանանդ

Հեռ..` 093 205070

Վեբ կայք` vanandidproc@mail.ru

Էլ. փոստ`