Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.11.2022

Հայտատու` «Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոց » ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի N 319-Ն որոշում

«Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 33-րդ կետի համաձայն «Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոցում 2022թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի հանգստյան(շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին,
Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոցում, հասցե՝ Մինաս Ավետիսյան 89:
Տեղեկությունների համար դիմել` հեռախոս 010-24-19-41, էլ.հասցե՝ yerevan44schools.am:
 

Հասցե` ք.Երևանի, Մինաս Ավետիսյան 89

Հեռ..` (010) 24 19 41

Վեբ կայք` yerevan44.schoolsite.am

Էլ. փոստ`