Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՄԵԹՈԴԻՍՏԻ (ՈՒՍ. ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ) 0.25 ԴՐՈՒՅՔ, ՖԻԶՀՐԱՀԱՆԳՉԻ 0.25 ԴՐՈՒՅՔ և ԴԱՍՏԻԱՐԱԿԻ 0.56 ԴՐՈՒՅՔ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

22.11.2022

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
ՀՀԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի N08-Ն որոշում

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ձորագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի (ուս. գծով տնօրենի տեղակալի) 0.25 դրույք, ֆիզհրահանգչի 0.25 դրույք և դաստիարակի 0.56 դրույք հաստիքային միավորներով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել մեթոդիստի ( ուս. գծով տնօրենի տեղակալի), ֆիզհրահանգչի և դաստիարակի թափուր պաշտոններին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամզինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 23.12.2022թ. ժամը 14:00 «Ձորագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Ձորագյուղ բնակավայր 12-րդ փողոց 48 շենք։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 22.11.2022թ. մինչև 19.12.2022թ. ներառյալ, ամեն օր ժամը 10:00- 18:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Ձորագյուղ բնակավայր 12-րդ փողոց 48 շենք, Էլեկտրոնային փոստի հասցե՝ alvina68g@mail.ru ։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93472130 ։
Տնօրենի ժ/պ՝ Ալվինա Գրիգորյան

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Ձորագյուղ բնակավայր 12-րդ փողոց 48 շենք

Հեռ..` 374 93472130

Էլ. փոստ`