Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի դաստիարակներիի թափուր հաստիքների համար

22.11.2022

Հայտատու` ՀՀ Արարատի մարզ, Մասիսի համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ. թիվ 08-Ն հրաման

Մրցույթ <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի դաստիարակներիի թափուր հաստիքների համար (0.75 և 1.25 դրույքաչափեր) :
1.Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերի բնօրինակները համեմատվում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձվում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1.թեստավորում
2.հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձնամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.11.2022թ․-19.12.2022թ. ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 23.12.2022թ.-ին ժամը 11։00 -ին:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս ն/թ 8/2
Հեռ.՝ +37491099002
Էլ․ փոստի հասցե՝ mankapartez2@mail.ru

Հասցե` ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս ն/թ 8/2

Հեռ..` +37491099002

Էլ. փոստ`