Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ . Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար։

29.11.2022

Հայտատու` <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ . Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ- ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1.ՀՀ քաղաքացիությունը 2.<< Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը։ Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը/բնօրինակի հետ/, 3.Հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը/բնօրինակի հետ/, 4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ավարտը,այդ թվում էլեկտրոնային տարբերակով/,որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում,ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին, 5.Ինքնակենսագրություն։ Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։ Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։ Փաստաթղթերը ընդունվում են 2022թ. նոյեմբերի 23 -ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 9.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ . Պողոսյանի անվան N 2հիմնական դպրոցում։ Մրցույթը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 27 -ին՝ ժամը 14.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ . Պողոսյանի անվան N 2հիմնական դպրոցում, հասցեն՝ Ք.Վարդենիս ,Երևանյան -1 ,Տեղեկությունների համար զանգահարել 098902190 հեռախոսահամարով, էլ հասցե՝ vardenisschool2@mail.ru:

Հասցե` Ք.Վարդենիս ,Երևանյան-1

Հեռ..` +374 98 902190

Էլ. փոստ`