Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

28.11.2022

Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի Ν319-Ն որոշում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1) Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ) 3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը(բնօրինակի հետ) 4)Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին: 5) Ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցում 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Հ. Աբրահամյան փողոց 4/6 Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 077-84-77-16, էլ. փոստ՝ annaani@mail.ru Աննա Խաչատրյան

Հասցե` Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Հ. Աբրահամյան փողոց 4/6

Հեռ..` 077-84-77-16

Վեբ կայք` annaani@mail.ru