Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԶԱՏԱՆԻ ԱՐՓԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

29.11.2022

Հայտատու` Ախուրյանի համայնքապետարան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ 17 փետրվարի 2022 թ. N 08-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ազատանի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար՝ երաժշտության ղեկավար՝ 0,5 դրույք, 55,000 ՀՀ դրամ աշխատավարձով: Երաժշտության ղեկավարի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում / լրացվում է տեղում/,
2. կրթության մասին փաստաթուղթ / դիպլոմ/,
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/,
5. ինքնակենսագրություն/ լրացվում է տեղում/,
6. մեկ լուսանկար 3x4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապտությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/:
Մրցույթը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ազատան համայնք, փողոց, 17/3 շենք հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 09:00-16:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ. դեկտեմբերի 23--ը, մինչև 16:30-ը ներառյալ:
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում:
Մրցույթը կանցկացվի 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978

Հասցե` ՀՀ, ՇՄ Ախուրյան համայնք, գյուղ Ազատան, փողոց, 17/3 շենք

Հեռ..` 094002600

Վեբ կայք` akhuryan.am

Էլ. փոստ`