Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.11.2022

Հայտատու` <<Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից <<Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 15:00-ին,
ՀՀ Արմավիրի մարզի <<Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Առատաշեն Մաշտոց 6:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093-744-644 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ aratashen.dproc@bk.ru:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Առատաշեն Մաշտոց 6:

Հեռ..` 093-744-644

Էլ. փոստ`