Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

30.11.2022

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության միջազգային համագործակցության վարչության (այսուհետ՝ Վարչություն) արտահանման խթանման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32․23-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նախարարության միջազգային համագործակցության վարչության արտահանման խթանման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32․23-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ`:
Նախարարության միջազգային համագործակցության վարչության արտահանման խթանման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-32․23-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է առցանց),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 14:30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 16, 17, 21, 31, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 15, 29, 36, 52, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166838
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 9, 13, 25, 30, 31, 34, 36, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152139
• «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 13 մասեր 1-ից 4-րդ, 17, 19, 22 մաս 11-րդ, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120816
• «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 10, 11, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=166111
• «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ հոդվածներ՝ 2, 4, 15, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=130651
• «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիա. հոդվածներ՝ հոդվածներ՝ 2, 9, 22, 49, 53, հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docID=24526
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., Էջեր՝ 14-ից 94, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, Էջեր՝ 14-ից 27, հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx?fbclid=IwAR1eujPGJXfpm-8tNclmrtqnxkMEOS9gtSaUq8Bp_oLUt2wwkLMOUSFsWt8
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., Էջեր՝ 18-ից 115, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/?fbclid=IwAR352U8d0UrWc4ywhvjyAIDON-vpAEBphf7froHYs2vNX-SEvFsdCOn4vC8#p=2
• Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 71, 72, 73, 74, 89, 90, 91, 149, 150, 151, 152, 153, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10847?fbclid=IwAR1-AaowmS5p0PrYwMaHlDWvd2LaYJeI8V3lodNw-1ngZI2rycQlKKsU_jQ
• Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջեր՝ 164, 165, 166, 167, 168, 169, 170, 171, 172, 173, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10847?fbclid=IwAR1-AaowmS5p0PrYwMaHlDWvd2LaYJeI8V3lodNw-1ngZI2rycQlKKsU_jQ
• Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 256, 257, 258, 260, 261, 262, 265, 266, 267, 268, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10847?fbclid=IwAR1-AaowmS5p0PrYwMaHlDWvd2LaYJeI8V3lodNw-1ngZI2rycQlKKsU_jQ
• Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10844?fbclid=IwAR1m9JNM689GGhcAM4KrKWdDV1SJIBnKYCfNxKMkQJ4ZuDXYsTxDcL4uEVU
• Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2, էջեր՝ 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, հղումը՝
https://lib.armedu.am/resource/10844?fbclid=IwAR1m9JNM689GGhcAM4KrKWdDV1SJIBnKYCfNxKMkQJ4ZuDXYsTxDcL4uEVU

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցե՝ rengibaryan@mineconomy.am):

Հասցե` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ..` 11-59-71-96

Էլ. փոստ`