Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում << Հայաստանի Հանրապետության Վայով ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ի մեթոդիստի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ

01.12.2022

Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետ

«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2(երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 130000(մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափ , 48425 (քառասունոթ հազար չորս հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ աշխատավարձով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00 - 16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա հունվարի 5-ին ժամը 12։00 –ին , իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։30 – ին, Գլաձոր բնակավայրի 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։

Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179
Տնօրեն՝ Իդա Նազարյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , Գլաձոր բնակավայր 33 փողոց , 2 փակուղի, 2 շենք

Հեռ..` +37493690179

Էլ. փոստ`