Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է մրցույթ Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

09.01.2023

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է մրցույթ

Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար


• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) ՀՀ քաղաքացիություն․
բ) բարձրագույն կրթություն.
գ) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 330-Ա հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմա-կերպության կանոնադրության գործունեության հիմնական առարկայով և նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

• Տնօրենը`
1) Առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
5) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
7) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
8) իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:


Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 10։00-ին շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ,Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 10։00-ին, շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ,Կառավարական տուն N 3):
Հիմնական աշխատավարձը՝ 320․000 (երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:


Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
1. ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 2,3,4,5,6,10,11,12,14,39,50,51,57,60,62,82,89,94,146,147,152,159,160,162,181
2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,23
3. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդվածներ՝ 4,5,7,13,14,17,18,20,46,73,76,83,87,94,99,100,101,102,104,111, 112,115,130,139,148,150,152,159,163,164,167,171,172, 176, 176.1, 223,227
4. ՀՀ Հարկային օրենսգիրք
Հոդվածներ՝ 6,7,8,18,59,63,78,125,129,136,138,140,143,150,151,158
5. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5,7,8,9,10,11,14,16,17,19,20,21,22
6. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1,3,5,6,10,12,15,16,23,24,40,41
7. «Գնումների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 9,10,11,13,15,16,18,23,26,27,28,31,33,34,37,40
8. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5,9,11,12,13,14,16,17
9. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1,2,3,4,7,9,10,11,14,16,19,22,24,26,28
10.«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1,2,3,4,7,9,11,13,14,16,18,20,26,28
11.«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենք
Հոդված՝ 17
12.«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3,5,13
13. Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 330-Ա հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության կանոնադրություն․

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
1. ՀՀ Հարկային օրենսգիրք
2. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
3. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
4. «Գնումների մասին» ՀՀ օրենք
5. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
6. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
7. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
8. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
9. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք
10. Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 330-Ա հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության կանոնադրություն․

1. Որոշումների կայացում
2. Հաղորդակցման հմտություններ
3. Կոնֆլիկտների կառավարում
4. Ժամանակի կառավարում
5. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.


Մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցները «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժ․16։00։

Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3)ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:


Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցե, 5-րդ հարկ, 504 սենյակ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1600-ը, կամ էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի հասցե՝ meri.babayan@env.am։


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2023թ․ հունվարի 30-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ հեռ․ (011 818-504), էլեկտրոնային փոստի հասցե՝ meri.babayan@env.am։

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`