Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

09.01.2023

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-իN 1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետի համաձայն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 71-28.2.բ-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Գարեգինի Նժդեհի 1):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 71-28.2.բ-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2023 թվականի հունվարի 9-ից հունվարի 13-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. Դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 189.616 (մեկ հարյուր ութանասունինը հազար վեց հարյուր տասնվեց) բառերով։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 2, 6, 25, 27, 40, 44, 46, 48, 57, 64, 66, 73, 88, 89, 90, 93, 103
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 14, 22, 29, 31, 33, 52, 53
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166838

Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 6, 10, 12, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 27, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=171979

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 2.1, 3, 4, 5, 6, 8, 10, 12
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=170571

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք
Հոդվածներ՝ 12, 21, 23, 33, 37, 225, 254, 277, 282, 283
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172362

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 19, 20, 21, 30, 44, 53, 63, 71, 88
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165294

«Տրանսպորտի մասին» օրենք,
Հոդվածներ՝ 1, 81, 12, 17
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=171789

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք,
Հոդվածներ՝ 3, 4, 10, 12, 14
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=171909

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 6, 9
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=148957

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
Էջեր՝ 71, 74, 82, 84, 94, 129, 151, 207, 220, 245, 246, 247-248, 249-250, 266-269
Հղումը՝ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
1.Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5;
2. Համակարգչային հմտություններ, §2.2;
3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ.
Էջեր՝ 5-6, 45-46, 89
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf




Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515752, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.makinyan@gov.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`