Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

27.01.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 23-1-36.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 23-1-36.3-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:
Նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 23-1-36.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է առցանց),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները), «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին բավարարելու մասին փաստաթուղթը,
3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում են «Մուտք» և «Գրանցվել» պատուհանները: «Գրանցվել» պատուհանը լրացվում է այն դեպքում, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով: Գրանցված լինելու դեպքում անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն (այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցվել է) և գաղտնաբառը, ապա սեղմել «Մուտք» ստեղնը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել։
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 14։30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 116, 132, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 10, 21, 37, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 13, 25,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
• «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ Հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 7, 9, 10, 14, 16, 17, 18, 21, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121640
• «ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔ», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/?fbclid=IwAR352U8d0UrWc4ywhvjyAIDON-vpAEBphf7froHYs2vNX-SEvFsdCOn4vC8#p=2
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ., հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx?fbclid=IwAR1eujPGJXfpm-8tNclmrtqnxkMEOS9gtSaUq8Bp_oLUt2wwkLMOUSFsWt8
• Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 259, 260 հղումը՝ https://lib.armedu.am/resource/10847?fbclid=IwAR1-AaowmS5p0PrYwMaHlDWvd2LaYJeI8V3lodNw-1ngZI2rycQlKKsU_jQ
• Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջեր՝ 172, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10847?fbclid=IwAR1-AaowmS5p0PrYwMaHlDWvd2LaYJeI8V3lodNw-1ngZI2rycQlKKsU_jQ
• Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 145, 146, 151, 152, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10847?fbclid=IwAR1-AaowmS5p0PrYwMaHlDWvd2LaYJeI8V3lodNw-1ngZI2rycQlKKsU_jQ
• Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2; էջեր՝ 17, 19, 20, 24, հղումը՝ https://lib.armedu.am/resource/10844?fbclid=IwAR1m9JNM689GGhcAM4KrKWdDV1SJIBnKYCfNxKMkQJ4ZuDXYsTxDcL4uEVU
• Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014, Մաս 3, էջեր՝ 38, 39, 164, 185, հղումը՝
https://lib.armedu.am/resource/10844?fbclid=IwAR1m9JNM689GGhcAM4KrKWdDV1SJIBnKYCfNxKMkQJ4ZuDXYsTxDcL4uEVU
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf


Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-72-35, էլեկտրոնային փոստի հասցե՝ sghevondyan@mineconomy.am):

Հասցե` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ..` 11-59-72-35

Էլ. փոստ`