Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում մեթոդիստ/ուս. գծով տեղակալ/ 0,25 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար

04.09.2023

Հայտատու` Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում մեթոդիստ/ուս. գծով տեղակալ/ 0,25 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մեթոդիստի/ուս.գծով տեղակալ/ համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ:
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 04.09.2023թ-ից մինչև 02.10.2023թ ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով՝ Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1 :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին ժամը 1400-ին Դաշտաքար բնակավայրի «Դաշտաքարի «Գտնված երազ»‎ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք, Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1 :
Էլեկտրոնային հասցե dashtaqarpartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093-55-52-23 հեռախոսահամարով:

Հասցե` Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր 4-րդ փողոց 2/1

Հեռ..` 093-55-52-23

Վեբ կայք` dashtaqarpartez@mail.ru

Էլ. փոստ`