Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.10.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Կառավարության 09.02.2023թ. թիվ 181-Ն

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնfի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2)հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դինում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5)ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (aragatsotn.andznakazm@mta.gov.am) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4) 2023 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 14-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`