Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 3.2-14, ԱՍՏՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ), ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ` 3.2-21, ՎԱՐԴԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.01.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի14-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-14, Աստղաձոր բնակավայր), աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-21, Վարդաձոր բնակավայր) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Մրցույթը կկայանա 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին, Մարտունու համայնքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում (ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի փետրվարի 1-ը ներառյալ։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկությունները՝ կից փաստաթղթում։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` ( 374) 060733401

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`