Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ԿԳՄՍՆ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.01.2024

Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

ՀՀ քաղաքացիություն.
բարձրագույն կրթություն.
հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ կառավարում և վարչարարություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝
1)իրականացնում է թանգարանին անժամկետ, անհատույց ամրացված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, պահպանումը, հանրահռչակումն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում՝ թանգարանային առարկաների և հավաքածուների ամրակայում և վերականգնում,
2) ուսումնասիրում է ժողովրդական ստեղծագործության նյութական և ոչ նյութական մշակույթի ժառանգությունը, համակողմանիորեն պահպանում և զարգացնում է ժողովրդական ստեղծագործությունը՝ ազգային մշակույթը սերունդներին փոխանցելու նպատակով,

3)ստեղծում է բանահյուսական, երաժշտարվեստի, պարարվեստի, տոների, հավատալիքների, ծեսերի, ուտեստի վերաբերյալ «ապրող» ոչ նյութական ժառանգության շտեմարան,

4)կազմակերպում է ազգագրական փառատոներ, ստուգատեսներ, մրցույթներ, համերգներ, ազգագրական ծեսեր, հանդիսություններ, թատերականացված միջոցառումներ, տեսաֆիլմերի ցուցադրումներ և ժողովրդական արվեստի ցուցահանդես-վաճառքներ, գրական- երաժշտական երեկոներ,

5)կազմակերպում է ժողովրդական վարպետների ստեղծած գործերի ցուցահանդես-վաճառքներ, ստեղծում և խթանում է արհեստագործական արվեստանոցների գործունեությունը,

6)մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերում հանրապետության մարզային և սփյուռքում գործող ազգային մշակույթի կենտրոններին,

7)ինքնուրույն է ծրագրում իր հիմնական գործունեությունը, որոշում գործունեության զարգացման հեռանկարային ծրագրերը՝ կնքված պայմանագրերի, իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների պահանջարկին համապատասխան,

Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: /Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում՝ (ձևը կցվում է).
բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
երկու գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2024 թվականի մարտի 14-ին:
Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
Պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
Ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 1430-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 1430-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի փետրվարի 09-ից-29-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝

«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121,124, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 192, 206

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 1-4,6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26.1, 26

հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,7,8,10,12,13,16,20

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765

ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից եվ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու եվ 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն). մասնագիտական գիտելիքների ստուգում՝

«Աշխատանքային օրենսգիրք» Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722,

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,

հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765

ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից եվ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու եվ 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436

անձնական որակների (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

Կազմակերպության անվանումը
Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումները ընդունվում են 2024 թվականի փետրվարի 09-ից-29-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Հասցե` ք,. Երևան, Վազգեն Սարգսյան 3 ,Կառավարական տուն 2

Հեռ..` 10-599698

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`