Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարվում է մրցույթ Առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

29.01.2024

Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 2 N 129-Ն որոշման 24-րդ կետ

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հունվար « 25 » - ի N 385 - Ա հրամանի


ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Հայտարարվում է մրցույթ Առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 11-ին ժամը` 1030-ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար` 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ.
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ.
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ սահմանված որևէ հիվանդությունների բացակայության վերաբերյալ.
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Մրցույթին մասնակցելու համար hավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն (Առողջապահության նախարարություն` ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, աշխատանքային օրերին ժամը 900-1200) կամ առցանց (էլ. հասցեն` david.hovsepyan@moh.am)` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի մարտի 1-ը ժամը 17:00-ն:
Մրցույթը կկայանա Առողջապահության նախարարության շենքում (ք.Երևան, Հանրա¬պետության հրապարակ, Կառավարական տուն 3): Քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Առողջապահության նախարարություն` հեռ. 060-80-80-03 1505, 1504:

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`