Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հհ Գեղարքունիքի մ,արզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

05.02.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշում


Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետի համաձայն հայտարարվում է մրցույթ՝՝
« ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2):.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունում (ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7 հեռ. 060-65-06-25, 098-44-40-98,) 2024 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900 -ից մինչև ժամը 1700-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
«էլեկտրոնային դիմումներն ուղարկել gegharkunik.qartughar@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին»:

Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 060-65-06-25, 098-44-40-98

Էլ. փոստ`