Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ « ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վարուժան Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր տեղն զբաղեցնելու համար

05.02.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշում



1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 12-րդ կետի համաձայն՝
« ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վարուժան Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
3. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` ( Ձև 2-ին համապատասխան )
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն:
4.Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` (gegharkunik.qartughar@mta.gov.am ) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունում (հասցե՝ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7,տեղեկատու հեռախոս՝ 060-65-06-25, 098-44-40-98,) 2024 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը ժամը 900 -ից մինչև ժամը 1700-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդները կտեղեկացվեն անձնական էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:

Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 060-65-06-25, 098-44-40-98

Էլ. փոստ`