Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ղեկավարվելով ՀՀ կառավարության 22.11.2018թ. N 1334-Ն որոշման պահանջներով` հայտարարում է մրցույթ թարգմանչի ծառայությունների ձեռքբերման նպատակով

14.03.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՀ կառավարության 13 դեկտեմբերի 2007 թվականի N 1554-Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային
հանձնաժողովի 2024 թվականի «մարտի» 12-ի թիվ 1 որոշմամբ

Պատվիրատուն` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որը գտնվում է ք. Երևան, Խորենացի 3, 7 հասցեում, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման (այսուհետ` Որոշում) պահանջներով` հայտարարում է մրցույթ թարգմանչի ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Ծառայությունների տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը ամրագրված է հրավերի համապատասխան պայմանագրի հավելվածով:
Սույն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ Որոշմամբ սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի բովանդակությունը կցվում է սույն հայտարարությանը։
Մրցույթի արդյունքներով որպես թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը: Նշված անձինք ունեն սույն հայտարարության հիման վրա անցկացվող մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:
Յուրաքանչյուր լեզվից թարգմանությունը դիտվում է որպես առանձին չափաբաժին:
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը պետք է ներառի Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձը Պայմանագրի հիման վրա թարգմանչական ծառայություններ պետք է մատուցի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև թարգմանչի մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեությունը և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկելու հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում նշվում են՝
1) ծառայություններ մատուցող անձի անունը, ազգանունը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա գործադիր մարմնի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող անձանց անձնագրային տվյալները.
2) ծառայությունների մատուցման գինը, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:
Հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնողի` սույն կարգով և մրցույթի հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանելը, այդ թվում` իրավաբանական անձի դեպքում` հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք, ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձի կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցչի՝ դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք և հայտարարություն առ այն, որ անձը սնանկ չի ճանաչվել:
Սույն մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ մինչև 2024 թվականի մարտի 29-ը ժամը 11:00-ն։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, փաստաթղթային ձևով՝ փակ ծրարով:
Մրցույթի մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և ստորագրում կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից (բացառությամբ 3-րդ կողմի կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերի, որոնց դեպքում ներկայացվում է դրանց` բնօրինակից պատճենահանված տարբերակը) և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։ Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
4) «թարգմանչական ծառայությունների մատուցման հայտ» բառերը.
Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Եթե սահմանված ժամկետում հայտեր չեն ներկայացվում կամ ներկայացված հայտերը չեն բավարարում ներկայացվող պահանջներին, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` նույն ընթացակարգով:
Հայտերի բացումը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին ժամը 11:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին:

Հեռախոս՝ 060-844-703
Էլ. Փոստ՝ anahit_asatryan@taxservice.am
Պատվիրատու՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Հասցե` 3 Movses Khorenatsi St., Yerevan 0015, Armenia

Հեռ..` +37460-844-703

Էլ. փոստ`