Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.03.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Կառավարության 2023թ թիվ 259 որոշում

Մրցույթի հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության
վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի (ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման հավելված) համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
3. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում (Ձև 2-ին համապատասխան).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն:
4. Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (նշել համապատասխան լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեն) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փողոց 16։ Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ուղարկել՝ tnorenimrcuyt@gmail.com հասցեին, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-184 կամ 0312-4-90-00-107։
2024 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Դիմում՝
https://escs.am/files/files/2023-10-04/3f171e14301666651955dcb4dc974237.docx
Ինքնակենսագրություն՝
https://escs.am/files/files/2023-03-20/a5f776deb14dcf4bcb2ae425a321f0f9.docx

Հասցե` ք․Գյումրի , Գ․Նժդեհի 16

Հեռ..` +37431249000 107

Էլ. փոստ`