Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն «ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

21.03.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մազրպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

«ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝
«ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝համաձայն հղման։
5) մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ հանդիպման արձանագրությունները.
6) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հեռ. 0322-2-10-24), հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի վարչական շենք), 2024 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։30 -ից մինչև ժամը 12։30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
«էլեկտրոնային դիմումներն ուղարկել (lori.qartughar@mta.gov.am) էլեկտրոնային փոստի հասցեին»

Հասցե` ք․ Վանաձոր, Հայքի հրապարակ,1

Հեռ..` 0322-10-24

Վեբ կայք` lori.mtad.am

Էլ. փոստ`