Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի

26.03.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 03.02.2022 թվականի N 129-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն բժշկական կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, չի լրացել 65 տարին:
2. Մրցույթը կանցկացվի 2024 թվականի մայիսի 31-ին 11։00-ին:
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ.
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ.
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ. (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
4. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները։
5․ Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
6. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի ապրիլի 29-ը:
Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի շենքում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք, Կենտրոն թաղամաս, վարչական շենք): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշախատակազմ (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք, Կենտրոն թաղամաս, վարչական շենք, ստորաբաժանում, հեռախոս):

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք

Հեռ..` 0223 20 5 15

Վեբ կայք` http://kotayk.mtad.am/

Էլ. փոստ`