Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթի հայտարարություն Դաշտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

26.03.2024

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզպետի աշպատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N181-Ն որոշում

Ձև N 1

Մրցույթի հայտարարություն


Դաշտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի
տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝

Դաշտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71) 2024 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

«էլեկտրոնային դիմումներն ուղարկել armavir.kadrer@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին»:

Հասցե` ք. Արմավիր, Աբովյան 71

Հեռ..` 023721629

Վեբ կայք` http://armavir.mtad.am/

Էլ. փոստ`