Հայտարարություն ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի (31-1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու մասին
16.04.2024
ՀՀ դատախազությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 31-1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
-դիմում (առցանց)․
-անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
-արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
-ռեզյումե.
-լուսանկար՝ 3 X 4 չափսի:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cso.gov.am/internal-external-competitions/9408/view
Հասցե` ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան 5
Հեռ..` 010-511-537
Վեբ կայք` www.prosecutor.am
Էլ. փոստ`