Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչի (ծածկագիրը՝ 70-26.18-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

14.11.2021

Հայտատու` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
2018 թվականի դեկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչի (ծածկագիրը՝ 70-26.18-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին՝ ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
• անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
• Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
• արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչի (ծածկագիրը՝ 70-26.18-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Ն. Աշտարակեցու 1:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-515-659 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն narine.sargsyan@gov.am Էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2

Հեռ..` +374 12 404040

Վեբ կայք` http://snund.am

Էլ. փոստ`