Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 068890112 և թիվ 06890115 կատարողական վարույթներով կայացված պարտապան Ալեքսանդր Խաչատրյանին պատկանող և Նորման Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող ք.Երևան, Արաբկիր, Այգեձորի փ. Թիվ 46/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կայացված որոշումը <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> Հարկադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին որոշումը

22.10.2021

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1, 43 հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1,35.4 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.12.2020թ. տրված թիվ ԵԴ/7018/17/20 կատարողական թերթի համաձայն պետք է Զարուհի Արմենակի Բալյանից հօգուտ Նորման Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 24.334.946 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսագումարներ: Բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված և պատասխանող Ալեքսանդր Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ ք.Երևան, Արաբկիր, Այգեձոր փողոց թիվ 46/2 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչչպես նաև Զարուհի Արմենակի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի այդ թվում դրամական միջոցների վրա:/Հիմք ընդունելով Արբիտրաժային դատարանի կանոնակարգը Արբիտրաժային դատարանից 15.10.2020 թվականին կայացված թիվ 08-059/08/20 արբիտրաժային վճռում կատարվել է վրիպակի ուղղում՝ մասավորապես գրավի առարկա հանդիսացող և Ալեքսանդր Արտյոմի Խաչատրյանին պատկանող անշարժ գույքի հասցեն ք.Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց տուն 46/2-ի փոխարեն նշել ք.Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց տուն 46/1/:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060 713 460

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`