Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ÂÇí 06503184 և 06503195 կատարողական վարույթներով կայացված և պարտապան Գոհար Ղարիբի Մելքոնյանին պատկանող <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված ք․Երևան,Աթոյան անցուցի 7 շենք,թիվ 3 բնակարան հասցեի վերաբերյալ կայացված <<պարտապանի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշումը

27.10.2021

Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն,Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Հարություն Ավետիսյան
<<Դատական ակտերի հառկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28,28․1,43 հոդվածներով,<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35․1-35․4 և ՀՀ քաղաքացիական դատավարության>> օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.07.2020թ. տրված թիվ ԵԴ/4285/17/20 կատարողական թերթի համաձայն պետք է պատասխանողներ Ա/Ձ Գոհար Մելքոնյանից և Թագուհի Մելքոնյանից համապարտության կարգով հօգուտ <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի բռնագանձել 8.783.510,40 ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվեգրվող տոկոսներ: Գումարի բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված պատասխանող Ա/Ձ Գոհար Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Աթոյան անցուղի 7 շենքի թիվ 3 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Պարտապաններ Ա/Ձ Գոհար Մելքոնյանից և Թագուհի Մելքոնյանից համապարտության կարգով բռնագանձել բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման ծախս:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060713464

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`