Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 02934103 կատարողական վարույթով «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը

08.11.2021

Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիան բաժանմունք
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ,,ՀՀ օրենքի 28-րդ հոդված և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված, 6-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ հարկադիր կատարող Ա. Առաքելյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 02934103 կատարողական վարույթով պետք է Վիկտորիա Ալեքսանի Խաչատրյանից, Մանուկ Մեսրոպյանից և Վահան Բաբաջանյանից համապարտության կարգով հօգուտ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 1.665 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 15.825,8 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև հաշվարկվող տոկոսներ: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ1/0278/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում գտնվող թիվ 09-015-019-001 ծածկագրով տնամերձ հողամասը և դրա վրա առկա բնակելի տունը, թիվ 09-015-0115-030 ծածկագրով վարելահողը հրապարակային սակարկություններով վաճառել ու ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների` Վիկտորյա Ալեքսանի Խաչատրյանի, Կարեն Ավանեսյանի, Արմինե Ավանեսյանի, Մարինե Ավանեսյանի, Սերյոժա Ավանեսյանի, Նարե Ավանեսյանի և Հասմիկ Ավանեսյանի միջև նրանց բաժիններին համաչափ ու թիվ 09-015-019-001 ծածկագրով տնամերձ հողամասի և դրա վրա առկա բնակելի տան Վիկտորյա Ալեքսանի Խաչատրյանին պատկանող 1/7 բաժնեմասի և թիվ 09-015-0115-030 ծածկագրով վարելահողի 2/6 բաժնեմասի վաճառքից առաջացած գումարից բռնագանձել հօգուտ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ որպես թիվ ՍԴ1/0675/02/16 վճռով սահմանված պարտքի մարում: Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում գտնվող թիվ 09-015-0115-0048 ծածկագրով վարելահողից առանձնացնել Վիկտորյա Ալեքսանի Խաչատրյանին պատկանող 1/6 բաժնեմասը և բռնագանձումը տարածել այդ բաժնեմասի վրա: Վիկտորյա Խաչատրյանից հօգուտ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 66.000 ՀՀ դրամ, որից 62000 ՀՀ դրամ փորձագետի վարձատրության գումարն է, իսկ 4.000 ՀՀ դրամը վճարված պետական տուրքի գումարն է:
Կատարողական գործողությունների ընթացքում Վիկտորյա Ալեքսանի Խաչատրյանին և մյուսներին բաժնային սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում գտնվող անշարժ գույքերի գնահատման համար նշանակվել էր փորձաքննություն: Ըստ փորձաքննության եզրակացության Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում գտնվող թիվ 09-015-019-001 ծածկագրով տնամերձ հողամասի և դրա վրա առկա բնակելի տան արժեքը կազմել է 7.500.000 ՀՀ դրամ /պարտապանին պատկանող 1/7 բաժնեմասի մեկնարկային արժեքը կազմում է 803.571 ՀՀ դրամ/, իսկ 09-015-0115-030 ծածկագրով վարելահողի արժեքը կազմել է 700.000 ՀՀ դրամ /պարտապանին պատկանող 2/6 բաժնեմասի մեկնարկային արժեքը կազմում է 175.000 ՀՀ դրամ/:
Պարտապանների պարտավորությունների չափը պահանջատիրոջ նկատմամբ 08.09.2021թ-ի դրությամբ կազմում է 491 ԱՄՆ դոլար և 256.314 ՀՀ դրամ:
Կատարողական թերթի պահանջները կատարելու նպատակով անհրաժեշտ է պարտապան Վիկտորյա Խաչատրյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում գտնվող թիվ 09-015-019-001 ծածկագրով տնամերձ հողամասը և դրա վրա առկա բնակելի տունը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի՝ իրացման նպատակով:

Հասցե` ք.Սիսիան, Ադամյան 35

Հեռ..` 060-713-569

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`