Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06852845, թիվ 06852554 և թիվ 06852815 կատարողական վարույթներով կայացված՝ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

02.12.2021

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք - Մարաշ և Էրեբունի - Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28,1 հոդվածներով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35․1, 35․2, 35,3 և 35․4-րդ հոդվածներով և <<Քաղաքացիականդատավարության մասին>> ՀՀ օրենքի 95-րդ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12․11․2020թ. տրված թիվ ԵԴ/0815/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է՝ պատասխանողներ ԱՁ Սերգեյ Սուրենի Սուքասյանից, Սուրեն Համբարձումի Սուքասյանից և Արթուր Արաիկի Օրդյանից համապարտության կարգով հօգուտ <<ՎՏԲ – Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 1.406.506 ՀՀ դրամ և վճռով հաշվեգրվող տոկոսագումարներ:
Բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող ք.Երևան, Կենտրոն, Պրագայի փողոց 61 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված և ձեռնարկված հարկադիր կատարման միջոցների արդյունքում պարտապան Սուրեն Համբարձումի Սուքասյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատման արդյունքում շուկայական արժեքը կազմել է 57.500.000 ՀՀ դրամ։
Կատարողական գործողությունների ընթացքում 03.11.2021թ. Ծառայություն է մուտքագրվել պահանջատեր <<ՎՏԲ – Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի լիազորված անձ Արտաշես Փարսադանյանի 28.10.2021թ. գրությունը, համաձայն որի հայտնել է, որ թիվ ԵԴ/0815/02/19 կատարողական թերթի /թիվ Ե47Ի260/ վարկային պայմանագրով պարտապանների պարտավորության չափը Բանկի հանդեպ 28.10.2021թ. դրությամբ կազմում է 2.625.059,50 ՀՀ դրամ:

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37460 570 - 468 /ներքին 00311/

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`