Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 01260828 կատարողական վարույթով պարտապան Տարոն Ղազարյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

16.12.2021

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95.2 հոդված

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.02.2016թ.-ին տրված թիվ ԼԴ/2006/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Տարոն Ստյոպայի Ղազարյանից, հօգուտ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 1.887.293 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.03.2021թ. տրված թիվ ԼԴ/1273/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Լոռու մարզի, ք. Վանաձոր, Մյասնիկյան փ., 12/27 բնակարանը՝ ստացված գումարը բաշխելով համատեղ սեփականատերերի բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Տարոն Ստյոպայի Ղազարյանի 1/5 բաժնի վրա: Տարոն Ստյոպայի Ղազարյանից հօգուտ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:

Հասցե` ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 16

Հեռ..` +374 60 713 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`