Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 07552495 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

28.12.2021

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29.04.2021թ–ին տրված թիվ ՇԴ3/1589/02/20 կատարողական թերթի հիման վրա անհրաժեշտ է պարտապան` Երանոս Ֆրունզեյի Գաբրիելյանից հօգուտ <<ԱյԴի բանկ>> ՓԲԸ-ն բռնագանձել` 161.942,80 (մեկ հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր քառասուներկու դրամ և ութսուն լումա) ՀՀ դրամ, որից 131.999 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումար, 29.943,80 ՀՀ դրամը՝ որպես տույժի գումար, ինչպես նաև բռնագանձել 3.600 (երեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պատասխանողից հօգուտ Բանկի բռնագանձել վարկի մնացորդի՝ 131.999 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, տարեկան 18% դրույքաչափով հաշվարկվող տոկոսներ՝ հաշվարկը կատարելով սկսած 07.10.2020 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը:
Պատասխանողից հօգուտ Բանկի բռնագանձել վարկի գումարի ժամկետանց պարտքի նկատմամբ, յուրաքանչյուր կետանցի օրվա համար 0.10% դրույքաչափով հաշվարկվող տույժեր՝ հաշվարկը կատարելով սկսած 07.10.2020 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը:
Պայմանագրով որոշված տուժանքների հաշվարկը կատարել այնպես, որպեսզի դրանց հանրագումարի չափը չգերազանցի տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետ):

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`