Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06528889 կատարողական վարույթով պարտապան՝ Վահե Օնիկի Վասիլյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

07.01.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածների «Հրապարակային սակարկությունների մասին« ՀՀ օրենքի 35.1-35.5 օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.08.2020թ. տրված թիվ ԵԴ/29398/02/19 կատարողական թերթի համաձայն Վահե Օնիկի Վասիլյանից հօգուտ Ռուզաննա Համլետի Գրիգորյանի բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր երեխայի համար 26.666 ՀՀ դրամի չափով, մինչև երեխաների չափահաս դառնալը: Ալիմենտի բռնագանձումն սկսել դատարան դիմելու օրվանից՝ 09.09.2019թ.-ից: Վահե Օնիկի Վասիլյանից հօգուտ Ռուզաննա Համլետի Գևորգյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է դրվել պարտապան Վահե Օնիկի Վասիլյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ մկրշ., թիվ 2/13 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պարտքը 20.12.2021թ. դրությամբ կազմում է 1.439.964 ՀՀ դրամ, ինչպես նաև 150.000 ՀՀ դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Նույն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Ա.Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 06528889 կատարողական վարույթով պարտապան Վահե Օնիկի Վասիլյանին պատկանող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`