Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում թիվ 03386947 և 03387609 կատարողական վարույթները կասեցնելու մասին (պարտապան՝ Նարինե Բաշբերուկյան)

17.01.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր բաժանմունք
Հարկադիր կատարման մասին 28.1 հոդվածի և Սնանկության մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.05.2017թ-ին տրված թիվ ԼԴ1/0028/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է՝ պարտապան Նարինե Ալֆրեդի Բաշբերուկյանից հօգուտ Այ Դի բանկ ՓԲԸ-ի բռնագանձել 3.251.894 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածել Լևոն Հայկի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող, Լոռու մարզի Ագարակ համայնքի 5-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տան վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Պահանջատերը 28.12.2021թ.-ի թիվ Ի-1364 գրությամբ հայտնել է, որ թիվ ԼԴ1/0028/02/17 կատարողական թերթով պարտավորության չափը 21.12.2021թ.-ի դրությամբ կազմում է 12.941.020,3 ՀՀ դրամ և 67.900 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Լևոն Հայկի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող, Լոռու մարզի Ագարակ համայնքի 5-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տունը (սեփ. վկայականի համար՝ 2487216) փորձագետի կողմից 13.01.2022թ.-ին տրված եզրակացությամբ գնահատվել է 8.100.000 ՀՀ դրամ:
Նարինե Ալֆրեդի Բաշբերուկյանին պատկանող բռնագանձման ենթակա գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել և ի հայտ են եկել սնանկության հատկանիշներ:

Հասցե` ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 11

Հեռ..` 060719539

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`