Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում թիվ 03386947 և 03387609 կատարողական վարույթներով Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապաններ՝ Նարինե Ալֆրեդի Բաշբերուկյան, Լևոն Հայկի Չոբանյան)

19.05.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր բաժանմունք
Հարկադիր կատարման մասին 28.1 հոդվածի և ՀՀ Քաղ. Դատ. օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15.05.2017թ-ին տրված թիվ ԼԴ1/0028/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Նարինե Ալֆրեդի Բաշբերուկյանից հօգուտ «Այ Դի բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3.251.894 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածել Լևոն Հայկի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող՝ Լոռու մարզի Ագարակ համայնքում գտնվող անշարժ գույքի վրա:
Պարտապաններից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապան՝ Լևոն Հայկի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող՝ Լոռու մարզի Ագարակ համայքնի 5 փողոց, թիվ 9 (սեփ. վկայականի համար՝ 2487216) հասցեում գտնվող բնակելի տան վրա:
Պահանջատիրոջ 24.12.2021թ.-ի թիվ-4901 գրության համաձայն պարտապանի պարտավորության չափը 21.12.2021թ.- դրությամբ կազմում է 13.008.920 ՀՀ դրամ:

Հասցե` ք. Ստեփանավան, Ս. Սարգսյան 11

Հեռ..` 060713539

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`