Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 03420159 կատարողական վարույթի շրջանակներում կայացված՝ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

20.05.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք - Մարաշ և Էրեբունի - Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28,1 հոդվածներով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35․1, 35․2, 35,3 և 35․4-րդ հոդվածներով և <<Քաղաքացիականդատավարության մասին>> ՀՀ օրենքի 95-րդ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԿԴ/2357/02/17 կատարողական թերթի համաձայն
պետք է՝ պատասխանողներ Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության
կարգով հօգուտ <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 85.784 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,
68.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և վճռով հաշվեգրվելիք
տոկոսագումարներ։
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն
պարտապանից պետք է բռնագանձել բռնագանձման ենթակա գումարի 5 /հինգ/ տոկոսը՝ որպես
կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար։
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված և
ձեռնարկված հարկադիր կատարման միջոցների արդյունքում գրավի առարկա հանդիսացող՝
ք.Երևան, Արշակունյանց պողոտա 1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի գնահատման
արդյունքում շուկայական արժեքը կազմել է 37.100.000 ՀՀ դրամ։
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով առաջարկվել է
պահանջատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ 90-օրյա ժամկետում
սնանկության հայց ներկայացնել դատարան։ Սակայն օրենքով սահմանված կարգով և նշված
ժամկետում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կողմերի կողմից կատարողական
վարույթները չվերսկսելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել։
Պահանջատեր <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի 21.04.2022թ. թիվ ԽՎ – 0500 գրության համաձայն
պարտապան Քրիստինե Հրանտի Տոնոյանի պարտավորությունը թիվ ԵԿԴ/2357/02/17
քաղաքացիական գործի շրջանակներում Բանկի հանդեպ կազմում է 99.085,22 ԱՄՆ դոլար և
1.015.279 ՀՀ դրամ։

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37460 570 - 468 /ներքին 00311/

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`