Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 08068589 կատարողական վարույթով պարտապան Գալինա Սարիբեկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ոսկյա իրերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

19.08.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի, 28, 28.1 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Գ. Ալեքսանյանի կողմից կայացվել է որոշում թիվ 08068589 կատարողական վարույթով պարտապան Գալինա Սարիբեկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված «Արգելադրված գույքերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման հիման վրա հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացնելու վերաբերյալ

Հասցե` ք.Մարտունի, Երևանյան 74

Հեռ..` +374 060 713 559

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`