Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 09167423 կատարողական վարույթով պարտապան Lուսինե Նորիկի Կոստանյանին պատկանող և գրավադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

24.08.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածների «Հրապարակային սակարկությունների մասին« ՀՀ օրենքի 29-35, 35.1-35.5 օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.05.2022թ. տրված թիվ ԵԴ/8754/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Լուսինե Նորիկի Կոստանյանից Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին բռնագանձել 30.461,07 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 237.818 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար, ինչպես նաև հաշվարկվող տոկոսները: Բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրված և պատասխանող Լուսինե Նորիկի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Թոթովենցի փ., նրբանցք 3/2 շենք, 26 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև Լուսինե Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա: Նույն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Ա.Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 09167423 կատարողական վարույթով պարտապան՝Լուսինե Նորիկի Կոստանյանին պատկանող և գրավադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`