Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 08699811 և թիվ 08699845 կատարողական վարույթներով պարտապան Անի Ռազմիկի Միքայելյանին պատկանող և գրավադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

24.08.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածների «Հրապարակային սակարկությունների մասին« ՀՀ օրենքի 29-35, 35.1-35.5 օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.02.2022թ. տրված թիվ ԵԴ/26774/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է Խաչիկ Ռուբենի Պալոյանից Կոնվերս բանկ ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 34.390,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 361.054,60 ՀՀ դրամ, 274.745,30 ՀՀ դրամ՝ որպես Հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար, հաշվեգրվող տոկոսներ, տույժեր: Բռնագանձումը Խաչիկ Պալոյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերից զատ, տարածել նաև Բանկում գրավադրված, Անի Ռազմիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական 43 շենք թիվ 26 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: Նույն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Ա.Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 08699811 և թիվ 08699845 կատարողական վարույթներով պարտապան՝ Անի Ռազմիկի Միքայելյանին պատկանող և գրավադրված անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`