Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 08115792 և 08115801 Կատարորղական վարույթը կասեցնելու մասին

07.09.2022

Հայտատու` հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված,2-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.09.2021թ. տրված թիվ ԵԷԴ/2610/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է` Ա/Ձ Կարինե Ռոբերտի Ավետիսյանից, Արեն Գևորգի Կարապետյանից համապարտության կարգով հօգուտ <<Մայկրեդիտ>>ՈՒՎԿ ՍՊԸ-ի բռնագանձել` 21.037 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, ինչպես նաև կատարողական թերթով նախատեսված տոկոսներ, բռնագանձումը տարածելով Կարինե Ռոբերտի Ավետիսյանի կողմից գրավադրված ՀՀ, ք.Երևան, Նոր-Արեշ 37 փ., 132/3 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5%-ի չափով ՀՀ դրամ գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել ք․Երևան, Էրեբունի, Üáñ ²ñեշ 37,փ, 132/3 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի / վրա, որը <<Ամինտաս Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 14.000.000 ՀՀ դրամ, որի մեկնարկային գին կազմում է 10․500․000 ՀՀ դրամ, պարտապաններին պատկանող բռնագանձման ենթակա այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:
Միաժամանակ պարզվել է, որ պարտապանի պարտքն <<Մայկրեդիտ>>ՈՒՎԿ ՓԲԸ-ի հանդեպ 02․09․2022թ․-ի դրությամբ կազմում է 33․748,97 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև կան հարուցված բռնագանձման վերաբերյալ այլ վարույթներ բռնագանձման շուրջ 1․000․000 ՀՀ դրամ՝ գումարի չափով։
Իրականացված կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապանին պատկանող գույը նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջների կատարմանը։

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060-713-472

Վեբ կայք` harkadir@.am

Էլ. փոստ`