Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում թիվ 01885546, կատարողական վարույթով արգելադրված գույքերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

07.09.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություան Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28,28.1 և <<Հրապարակային սակարկությունների նասին>> ՀՀ օրենքի 35.1, 35.4 հոդվածներով

Թիվ 01885546 կատարողական վարույթով կայացված արգելադրված գույքերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից <<12>> ապրիլ 2016թ. տրված թիվ ԱՐԱԴ2/0508/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Անուշ Գրիգորի Մկրտչյանից, Սարգիս Ներսիսյանից, Սոս Վարդանյանից, Կարինե Ալեքսանյանից համապատության կարգով հօգուտ Ֆինքա ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 532297 ՀՀ դրամ և հաշվեգրվելիք տոկոսներ: 14.07.2021 թվականին հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժին է մուտքագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից <<14>> հուլիսի 2021թ. տրված թիվ ԱՐԱԴ/1934/02/19 կատարողական թերթը, որի համաձայն պետք է Սոս Արամայիսի Վարդանյանին, Աստղիկ Սոխակի Վարդանյանին, Սեդա Սոսի Վարդանյանին, Արամայիս Սոսի Վարդանյանին՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Մաստարա համայնք, 10-րդ փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 2 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքերը վաճառել հրապարակային սակարկություններով և վաճառքից ստացված գումարը բաշխել նրանց բաժնմասերին համաչափ և բռնագանձումը տարածել Սոս Արամայիսի Վարդանյանին հասանելիք բաժինների արժեքի վրա: Սոս Արամայիսի վարդանյանից հոգուտ հայցվորի բռնագանձել 4000 ՀՀ դրամ, որպես հայցորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հասցե` ք.Աշտարակ,Էջմիածնի Խճղ. 65

Հեռ..` 060-713-522

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`