թիվ 09417553 կատարողական վարույթով պարտապան Գարիկ Ալեվորյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
21.08.2023
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.08.2022թ. տրված թիվ ԵԴ/14387/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Գարիկ Հենրիկի Ալևորյանից և Վահե Անանյանից համապարտության կարգով հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 2.014.019 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է Գարիկ Ալևորյանին պատկանող, համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված, հետախուզման մեջ գտնվող OPEL ASTRA մակնիշի, 36 ZD 451 պետհամարանիշի, 1995թ. արտադրության ավտոմեքենան: