Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ 09905065 և 09905060 կատարողական վարույթներով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան՝ Արտյոմ Մամյան, Ստեփան Չափարյան)

05.02.2024

Հայտատու` ՀԿԱ ծառայության Լոռու մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներ և ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.12.2022թ. տրված թիվ ԵԴ/23160/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Արտյոմ Մարտիկի Մամյանից և Ստեփան Գեվորգի Չափարյանից հօգուտ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 16.819 ԱՄՆ դոլար, 18.845 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ ՝ բռնագանձումը տարածելով գրավի պայմանագրով գրավադրված գույքի և Արտյոմ Մամյանին և Ստեփան Չափարյանին պատկանող այլ գույքերի վրա:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապան Արտյոմ Մամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ներսիսյան թաղամաս 7 շենք թիվ 32 հասցեի բնակարանի վրա:

Հասցե` ք.Վանաձոր, Գ,Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`