ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
08.04.2024
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/2172/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Շողակաթ Մարտիրոսյանից, Հայկուհի Դավթյանից և Կարեն Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ <<Արեգակ >>ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 1768631 ՀՀ դրամ և տոկոսներ։
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/0455/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է ընդհանուր գույքում մասնակիցների բաժինները որոշելով Շողակաթ Մարտիրոսյանի բաժինն ընդհանուր սեփականության ներքո Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի 02-075-0118-0008, 02-075-0121-0030, 02-075-0121-0031 և 02-075-0045-0021 կադաստրային ծածկագրերով հողամասից առանձանցնել ըստ <<Վառմօն Ռիելթի>> ՍՊԸ 17․01․2018թ․ եզրակացության հավելվածում նշված տարբերակի , հավելված հատակագիծը ճանաչելով սույն վճռի անբաժանելի մաս։