Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ԿԳՄՍՆ «Արմավիրի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.06.2022

Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
 ՀՀ քաղաքացիություն.
 բարձրագույն կրթություն.
 հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ հայոց լեզու և գրականություն, կամ գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ և արխիվավարություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝
1) ապահովում է ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցությունը.
2)իրականացնում է գրադարանային, տեղեկատվական-մատենագիտական աշխատանքների կազմակերպումը, տրամադրում գրադարանից օգտվողներին անհրաժեշտ տեղեկատվություն.
3) ընթերցողներին մատուցում է տարբեր բնույթի գրադարանային ծառայություններ.
4) ինքնուրույն սահմանում է գրադարանից օգտվելու կարգը, օգտվողների կողմից պառճառված վնասի փոխհատուցման ձևերն ու չափերը.
5) լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով՝ իրականացնում է հավաքածուից օգտագործման համար ոչ պիտանի տպագիր արտադրանքի դուրսգրումը՝ բացառությամբ պատմամշակութային արժեքների.
6) հաշվառում, մշակում, համակարգում է մուտքագրվող նյութերը և գրանցում դրանց վերաբերյալ տեղեկությունը թղթային և այլ նյութական կրիչների տվյալների շտեմարաններում.
7)ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում ծառայությունների մատուցման կարգն ու գները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: /Կանոնադրությունը կցվում է/
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
 դիմում՝ (ձևը կցվում է).
 բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
 երկու գունավոր լուսանկար՝ 34 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
 անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
 ինքնակենսագրություն՝ գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, հակիրճ, առանց ջնջումների՝ նշելով հետևյալ տեղեկությունները. անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել և ինչ մասնագիտությամբ), աշխատանքային գործունեությունը, համակարգչային հմտությունները, ընտանեկան դրությունը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ սկանավորված տարբերակը.
 գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
 աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
 օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
 «Արմավիրի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2022 թվականի օգոստոսի 4-ին:
 Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 10;30-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 10;30-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Հիմնական աշխատավարձը՝ 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22. 07. 2022 թ., տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝ «Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 19, 206, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4-9, 11-14
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121483
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 1-4,6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26.1,
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1285-Ն որոշում
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121499
Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին
ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1229-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78516
/Թեստային հարցերի նմուշը կցվում է/
Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար հմտությունների՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն), մասնագիտական գիտելիքների ստուգում, անձնական որակների (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն) բացահայտում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի մարզային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին հանձնաժողովի կազմում կարող են ընգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ և արխիվավարություն ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10;00-ից մինչև 13;00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22. 07. 2022 թ., տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Հասցե` ք,. Երևան, Վազգեն Սարգսյան 3 ,Կառավարական տուն 2

Հեռ..` 010-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`