Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ «ՖԱՐՄ Ա.Բ.Ա» ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄՈ ԱՐՄԵՆԻ ԲԱԴԵՅԱՆԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԴԵՂԱՏԱՆԸ ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.08.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 29.1-ին հոդված

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հուլիսի 07-ին հարուցված թիվ 070723-1789 վարչական վարույթի շրջանակներում, 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ իրականացնել զննում ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Գարեգին Նժդեհի փողոց 3/3 հիվանդանոց հասցեում գտնվող «ՖԱՐՄ Ա.Բ.Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող դեղատանը (ՀՎՀՀ՝ 08426408)` ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելված 3-ի 43.1-րդ կետով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհի 14

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`