Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԼԱՎԱՆԴԱ-ՆՈՐՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԴԱՎԻԴ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 17/1 ԾԱՆՈՒՑԱԳԻՐ, ԿԻՑ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

24.08.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված


2023 թվականի օգոստոսի 07-ի թիվ 06/17479-2023 ծանուցագրով Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը 25.08.2023թ.-ին ժամը 10:00-ին հրավիրված եք եղել մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, սակայն վերոնշյալ ծանուցագիրը փոստային առաքմամբ և առձեռն հրաժարվել եք ստանալ։
2023 թվականի օգոստոսի 28-ին ժամը 16:30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 3 էջ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`