Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԼԻՎԱՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Բոյախչյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1303 առ 09.08.2023թ. որոշում

30.08.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. Գագիկ Բոյախչյանին (հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց 2, անձնագրային տվյալներ՝ AK0408930 տրված՝ 14.12.2009 001-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, չգրանցված «ՕԶԵՊԻԿ, սերիա՝ NP5F732, պիտանելիության ժամկետ՝ 12.2025թ., առանց դրոշմապիտակի - 1 փաթեթ» դեղի իրացման համար ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1 (մեկ) անվանում դեղի համար՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Գագիկ Բոյախչյանին (հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց 2, անձնագրային տվյալներ՝ AK0408930 տրված՝ 14.12.2009 001-ի կողմից)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4․ Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5․ Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`